Տեղի են ունեցել հայ-եգիպտական բարձր մակարդակի հանդիպումներ, ստորագրվել են հուշագրեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են՝ նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով: Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և պատվիրակության անդամներին մասնավորապես ասել է. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Անձամբ ես ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա պատմական իրադարձություն է. Եգիպտոսի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Շնորհակալություն: Մենք հպարտ ենք, որ Դուք այստեղ եք: Մեր առանձնազրույցի ընթացքում միմյանց ներկայացրեցինք նաև մեր անհանգստությունները: Պարոն նախագահը ներկայացրեց Եգիպտոսի և տարածաշրջանային որոշ խնդիրներ: Ես ներկայացրեցի մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:

Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք:

Մեկ անգամ ևս շնորհակալություն այցի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումներն արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…

Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:

Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր: