««Կանազ»-ի հոսպիտալում զինվորների նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է։ Այնտեղ հակացուցված է գերությունից վերադարձած զինծառայողների բուժումը»,- «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։ «Ամբողջ պատասխանատվությունը դրված է ժամկետային զինծառայողների վրա, հրամանատարական կազմը որևէ պատասխանատվություն չի կրում։ Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էին հրամանատարները …

