Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական մի շարք աղմկահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով. նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօր հրամանագիր է ստորագրել այս մասին։

Հիշեցնենք՝ հասարակական մի շարք կազմակերպություններ բաց նամակ էին տարածել` ընդգծելով՝ անթույլատրելի են համարում Մնացական Մարտիրոսյանին Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելը, քանի որ նա «շարունակում է մնալ ոչ բարեվարք դատավոր»։

Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է Մնացական Մարտիրոսյանին։ Իրավական և քաղաքական դաշտում բուռն քննարկումներ սկսվեցին, հնչեցին քննադատություններ՝ թե ինչու է աղմկոտ դատավճիռներով հայտնի Մարտիրոսյանը առաջխաղացվում։ Մոտ մեկ ամիս տևած խմորումներից հետո ԲԴԽ-ն տարվա վերջին աշխատանքային օրը հայտարարեց, որ որոշում է կայացվել Մարտիրոսյանի անունը հանել թեկնածուների ցուցակից։

Նախագահ Խաչատուրյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել տարբեր մարզերի դատարաններում, իսկ Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահի պաշտոնում։

Ռոզա Վարդանյան