Հունվարի 15-ին՝ ժամը 16։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։ Հրդեհն ինքնամարվել է․ այրվել է էլեկտրական ջրատաքացուցիչ։

