Ինչպես են երկրաշարժից տուժած Թուրքիայում արձագանքել Հայաստանից օգնության առաջարկին

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո արդեն երկրորդ օրն է՝ զոհերի ու վիրավորների թիվն աճում է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հանրության շրջանում գերակշռող է դժգոհությունը, քանի որ աշխատանքներն այնքան էլ լավ կազմակերպված չեն, մարդիկ մնում են փլատակների տակ, իսկ նրանց օգնող խմբերի թիվը չի բավականացնում։ Համացանցում նաև տեսանյութեր են տարածվում, որոնցում բնակիչները դժգոհում են նորակառույցների  որակից։

Տարբեր երկրներ և կազմակերպություններ Թուրքիային օգնություն են առաջարկել, այդ թվում՝ Հայաստանը։

Մասնավորապես, նախօրեին նման պատրաստակամության մասին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- գրել էր Փաշինյանը թվիթերյան իր էջում։

ՀՀ վարչապետի գրառումը, որը հրապարակել են նաև թուրքական լրատվամիջոցները, հիմնականում դրական արձագանքներ է առաջացրել Թուրքիայում։ Հենց Փաշինյանի գրառման մեկնաբանություններում թուրքերը շնորհակալություն են հայտնում նման պատրաստակամության համար։

Սոցցանցերում օգտատերերը գրում են, որ Հայաստանը, Հունաստանը, նաև Իսրայելը օգնության պատրաստակամություն են հայտնել, և պետք է ընդունել այն։ Շատերը նաև դժգոհում են արաբական ու թյուրքական երկրների աջակցությունից։

«Արդյո՞ք ընդունվել են Հայաստանի և Հունաստանի համերաշխության առաջարկները։ Ինչ-որ մեկը գիտի՞ այդ մասին։ Հուսամ՝ օգնության առաջարկները չեն մերժվել»,- Թվիթերում գրել է օգտատերերից մեկը։

Կան նաև այլ մեկնաբանություններ։

«Հայաստանը, որին մենք թշնամի ենք համարում, նաև Հունաստանը օգնում են այս վատ օրերին։ Շնորհակալությո՛ւն, լավ հարևաններ»։

«Որտե՞ղ են այն երկրները, որոնց համարում ենք մեր արյունակից եղբայրներ։ Հիմա մեզ օգնում է երկիր, որին մենք թշնամի ենք համարում»։

Էմմա Չոբանյան