Վրացական դատարանը չի հավատում, որ Սաակաշվիլին ծանր հիվանդ է

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն չի բավարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քրեական պատժից ազատելու կամ պատիժը հետաձգելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը։
Այսպիսով, Սաակաշվիլին կշարունակի բանտարկված մնալ Թբիլիսիի Vivamedi կլինիկայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Որոշումը հարուցել է դատավարությանը ներկա և դատարանի բակում դատավորի որոշմանը սպասող մարդկանց վրդովմունքը։ Հավաքվածները վարկարկել են՝ «Ստրո՛ւկ, ստրո՛ւկ»։

«Ես այլ բան չէի ակնկալում, քանի որ այն պայմաններում, որում մենք ապրում ենք, այլ որոշում չէր կարող լինել։ Այս իշխանությունների միակ դաշնակիցը Ռուսաստանն է, սա է այսօրվա իրականությունը, ողջ առաջադեմ մարդկությունն իմ որդու կողքին է»,- դատավորի որոշման հրապարակումից հետո ասել է Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան։

Սաակաշվիլիի մերձավորները վաղուց են ահազանգում նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ չնայած բուժհաստատությունում գտնվելուն՝ նրա վիճակն օրեցօր վատանում է։ Նրանք Սաակաշվիլիի կյանքը փրկելու միակ ճանապարհը համարում են արտասահման բուժման տեղափոխումը։

Սաակաշվիլիի փաստաբանները դեկտեմբերի 1-ին միջնորդություն էին ներկայացրել դատարան և պահանջում էին ազատ արձակել երկրի նախկին նախագահին կամ հետաձգել նրա պատիժը՝ պատճառաբանելով ծանր հիվանդությունը։

Տաթև Ֆռանգյան