Հայաստանի մարմնամարզության ընտրանին Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնում է Թբիլիսի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին այսկերպ սկսում է նախապատրաստվել փետրվարին վերջին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Բացի մեծահասակներից հավաքին մասնակցում են նաև տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչներ, ինչպես նաև աղջիկների հավաքականի ներկայացուցիչներ:
Ուսումնամարզական հավաքը կտևի 14 օր: Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը կկայանա փետրվարի 23-26-ը Գերմանիայում: