Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի արտահանումը շարունակվում է։ Այս մասին հայտնել է BP-Azerbaijan-ի մամուլի ծառայության ղեկավար Թամամ Բայաթլին։ «Նավթն արտահանվում է ԲԹՋ-ով ու բեռնվում Ջեյհանի տերմինալում։ Սակայն այդ նավթը չի կարող բեռնվել լցանավերը»,- ասել է Բայաթլին։ Նա նշել է, որ ԲԹՋ-ով տեղափոխվող նավթի առաքիչները տեղյակ են Ջեյհանում բեռնափոխադրման հետ կապված ֆորսմաժորային հանգամանքների մասին։ «Փետրվարի 7-ին նավթ …

