Թուրքիայում երկու լրագրողների դեմ հետաքննություն են սկսել` երկրաշարժին կառավարության արձագանքը քննադատելու համար

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքիայում դատախազները հետաքննություն են սկսել երկու լրագրողների նկատմամբ՝ կապված երկու հզոր երկրաշարժերին կառավարության արձագանքի քննադատական լուսաբանման հետ, որոնք երկրում հազարավոր կյանքեր են խլել, գրում է Turkish Minute-ը։

Մասնավորապես, լրագրողներ Մերդան Յանարդաղը և Էնվեր Այսևերը Ստամբուլի Գլխավոր դատախազության կողմից հետաքննվում են Թուրքիայի Քրեական օրենսգրքի (TCK) 216-րդ հոդվածով՝ մարդկանց միջև թշնամություն և ատելություն սերմանելու մեղադրանքով։

Թուրքիայի վերջին գրեթե 100 տարվա ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել Գազիանթեփ քաղաքի մոտ, որտեղ ապրում է շուրջ 2 միլիոն մարդ, ինչպես նաև Սիրիայի հետ սահմանին։

Tele1 հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Յանարդաղը հետաքննվում է իր հեռուստածրագրում արված արտահայտությունների, իսկ Այսևերը, որը վարում է իր YouTube ալիքը, հետաքննության է ենթարկվում երկրաշարժի մասին սոցիալական ցանցերում գրառումների պատճառով։

Երկու լրագրողներն էլ քննադատել են կառավարությանն աղետին վատ արձագանքելու համար, քանի որ մտավախություն կա, որ հազարավոր մարդիկ փլատակների տակ են, և նրանց փրկելու հավանականությունն աստիճանաբար նվազում է:

Կառավարության պաշտոնյաներն իրենց հերթին հերքում են քննադատությունը՝ ասելով, որ ամեն ինչ վերահսկվում է, և որ անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվում՝ ողջ մնացածներին փրկելու և մյուս տուժածներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։

Հավելենք, որ մինչ այս էլ սոցցանցերի չորս օգտատեր է ձերբակալվել՝ երկրաշարժի վերաբերյալ «սադրիչ» գրառումների համար։

Էմմա Չոբանյան