MH17-ի կործանումը. քննիչները խոսում են Պուտինի քաղաքական պատասխանատվության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

MH17-ի կործանման գործով ամբաստանյալների դատավարության ավարտից ընդամենը 2,5 ամիս անց քննչական խումբը հայտարարել է, որ արել է հնարավորը՝ մյուս կասկածյալներին բացահայտելու համար, բայց այլևս չի կարող որևէ մեկին մեղադրանք առաջադրել։ Միաժամանակ, քննիչները հայտնել են, որ միջադեպի քաղաքական պատասխանատուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հետազոտելով տասնյակ լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունների հարյուրավոր գաղտնալսումներ՝ հետաքննությունը պարզել է, որ Boeing MH17 չվերթի ուղղությամբ արձակված «Բուկ» զենիթահրթիռային կայանը Դոնբաս է ժամանել Ռուսաստանից, մասնավորապես՝ ՀՕՊ 53-րդ բրիգադի գտնվելու վայրից։ Ինչպես 2014 թվականին, այնպես էլ հիմա այս բրիգադը ղեկավարում է գնդապետ Սերգեյ Մուչկաևը։ Նա ենթարկվում է Պաշտպանության նախարարության հրամաններին, որը ղեկավարում է Սերգեյ Շոյգուն, որն իր հերթին ենթարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել են քննիչները։

Քննչական խումբը պարզաբանում է, որ Մուչկաևն ի պաշտոնե պետք է իմանար «Բուկ»-ի շարժման մասին, սակայն դա անհնար է ապացուցել։ Որևէ ապացույց չկա, որ նա որևէ մասնակցություն է ունեցել կամ նույնիսկ եղել է սահմանամերձ գոտում։ Հասկանալի պատճառներով նրան հնարավոր չի եղել նաև հարցաքննել։

Ասուլիսի հենց սկզբում համատեղ քննչական խմբի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ սա, հավանաբար, իրենց վերջին նման ելույթն է։ Ըստ քննչական խմբի՝ բոլոր հնարավոր հետքերն ուշադիր ուսումնասիրվել են, քննիչներն արել են հնարավոր ամեն ինչ՝ ճշմարտությունը պարզելու համար, սակայն ստացված արդյունքները բավարար չեն այլ հնարավոր անձանց մեղադրանք առաջադրելու համար։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Boeing 777 մարդատար ինքնաթիռը խոցվել էր Ուկրաինայի օդային տարածքում:

MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման զոհ է դարձել 298 մարդ՝ բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:

Տաթև Ֆռանգյան