ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկումը: Կանցկացվի նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ քվեարկությունը: Ապա խորհրդարանը կշարունակի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի քննարկումը:

