Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Էրդողանի վարչակազմին մեղադրել է երկրաշարժի փրկարարական աշխատանքն ու օգնությունը ձախողելու մեջ

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրաշարժից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը ձախողում է փրկարարական և օգնություն ցուցաբերելու ջանքերը, և որ իրենք են ձեռնարկելու փրկարարական և օգնության աշխատանքներ, գրում է Bianet-ը։

Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավարն Ադանա և Հաթայ այցելության ժամանակ հայտարարել է, որ Էրդողանի վարչակարգը չի կարողացել իրականացնել փրկարարական և օգնության համարժեք աշխատանքներ։

Սոցցանցերի իր օգտահաշիվներում տարածած տեսանյութում Քըլըչդարօղլուն հրավիրել է քաղաքացիներին և CHP-ի քաղաքապետերին՝ փրկարարական և օգնության աշխատանքներ ձեռնարկել: Նա երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներին հավաստիացրել է, որ Թուրքիայում բոլորն աջակցում են իրենց։

«Ամեն ինչ անելու ենք քաղաքներն ու գյուղերը վերականգնելու համար։ Ես և մեր քաղաքապետերն այստեղ ենք այդ նպատակով: Ուզում եմ դիմել կառավարությանը․ այս անգամ մենք չենք ընդունի այն բյուրոկրատական արգելափակումը, որ դուք արել եք COVID-ի համաճարակի ժամանակ։ Մենք հնարավորինս արագ կտեղափոխենք օգնությունն այնտեղ, որտեղ այն պետք է: Մենք չենք անհանգստանում պալատի քաղաքականությամբ, նրա PR ջանքերով կամ կեղծ լուրերով: Օրինակ, նախարարները շրջագայություն են անում ավտոշարասյան հետ միասին PR-ի համար: Բայց այստեղ անհրաժեշտ միջոցները չեն ձեռնարկվել։ Եվ նրանք չեն կարողացել պատշաճ կերպով օգտվել մեր երկրի նոու-հաուից և փորձից»,- ասել է գործիչը։

«Ես մեր քաղաքապետերին ասել եմ, որ ամեն ինչ անելու են, որ ռեսուրսներ հատկացնեն։ Բյուրոկրատական արգելափակումո՞վ են մեզ սահմանափակում։ Մի ՛լսեք նրանց: Ժողովրդին հաց ու վերմակ պե՞տք է։ Ձերբակալվե՛ք, եթե պետք է»,- հավելել է նա։

Նշենք, որ ընդդիմությունը շարունակում է քննադատել իշխանություններին փրկարարական աշխատանքները ոչ համարժեք կազմակերպելու համար։ Մասնավորապես, նրանք հայտարարում են, որ երկրի մի շարք շրջաններում մարդիկ ինքնուրույն են փլատակներից դուրս բերում տուժածների՝ օգնության բացակայության պայմաններում։

Էմմա Չոբանյան