ԵՄ-ն կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինա ներխուժման տարելիցի կապակցությամբ․ Օլաֆ Շոլց

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Եվրամիությունը կրկին կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որը շարունակում է ռազմական գործողություններն Ուկրաինայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հասնի իր նպատակներին ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ թելադրված խաղաղության համաձայնագրի միջոցով։ Այս մասին ԵՄ արտակարգ գագաթնաժողովից առաջ Բունդեսթագին ուղղված հայտարարության մեջ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Շոլցը խոստացել է, որ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։ Կանցլերը նշել է, որ Գերմանիան Կիևին ամենամեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերող երկրներից է։

«Զենքի և զինամթերքի մատակարարման հարցում մենք նույնպես շատ առաջ ենք բոլորից մայրցամաքային Եվրոպայում»,- հավելել է նա։

Շոլցը համախմբվածությունն անվանել է արևմտյան պետությունների ամենաբարձր բարիքը և քննադատել է «հրապարակային առևտուրը՝ մարտական ​​տանկեր, սուզանավեր, ինքնաթիռներ, ով ավելին կպահանջի» նշանաբանով: Նրա խոսքով՝ նման քննարկումներից ու տարաձայնություններից շահում են միայն ՌԴ նախագահն ու նրա քարոզչությունը։

Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ չնայած Ուկրաինային ցուցաբերվող օգնությանը՝ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության կողմերից մեկը։ Նա նաև խոստացել է շարունակել սերտորեն համակարգել գործընկերների հետ Կիևին զենքի մատակարարման հարցում։

Հավելենք, որ ԵՄ արտակարգ գագաթնաժողովը տեղի է ունենալու փետրվարի 8-9-ը Բրյուսելում։ Գլխավոր թեմաներից է լինելու Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմը։

Էմմա Չոբանյան