ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի «նշանակալի գործողություններ» ձեռնարկելու հարցը՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից վերջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները։ Միացյալ Նահանգների խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Հյուսիսային Կորեայի գործողությունները։ «Հյուսիսային Կորեայի գործողությունները պահանջում են միջազգային հանրության միասնական և վճռական պատասխան»,- նշել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, …

