Հանրապետության նախագահի աշխատակազմը գրքեր է նվիրել մարզային գրադարաններին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանձնարարությամբ՝ նախագահի աշխատակազմի և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մի շարք մարզային գրադարաններ համալրվել են նոր և ժամանակակից գրականությամբ: Ընտրված գրքերի ցանկում ներառվել են ինչպես դասական, այնպես էլ հայ և արտասահմանյան արդի գրողների ստեղծագործություններ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքերը նվիրելու նպատակով այսօր այցելել են Արարատի մարզի Սուրենավան և Գոռավան համայնքներ, իսկ սահմանամերձ համայնքների գրադարանների համար նախատեսված գրքերը կուղարկվեն Հայաստանի ազգային գրադարանի միջոցով:

Արարատի մարզային գրադարանի տնօրեն Վաչագան Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով գրքերի համար, նշել է. «Այսօր իսկապես տոն է, որովհետև մեր համայնքային գրադարաններն ավելի շատ ուշադրության կենտրոնում են: Մեր համայնքներն ունեն գրքերի համալրման խնդիր, և համոզված եմ, որ նմանատիպ նախաձեռնությունները մեծ ոգևորություն կառաջացնեն և կխթանեն ընթերցանությունը: Ցանկում շատ ժամանակակից գրքեր նկատեցի, որոնք վստահաբար կընթերցվեն: Կարող եմ վստահորեն ասել, որ վերջին շրջանում մեր մարզում նույնպես շատ ակտիվացել է ընթերցանությունը»:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև Հայաստանի ազգային գրադարան, որտեղ տեղի է ունեցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում:

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ազգային գրադարանում: Իհարկե Հովհաննես Թումանյանի ծնունդն արդեն իսկ տոն է իր գոյությամբ մեր պատմության մեջ, և կրկնակի տոն է, որ իր տարեդարձը դարձել է Գիրք նվիրելու օր, ինչով իհարկե կարծում եմ վերջին տարիներին այս գեղեցիկ ավանդույթ դարձած տոնը շատ աշխուժացրել է մեր գրադարանային, գրքի հրատարակչական ոլորտները:

Շատ հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության նախագահն այսքան հետաքրքրված է գրադարաններով, և արդեն իսկ անցյալ տարվանից մեծ աջակցություն է ցուցաբերում մեր գրադարաններին: Այսօր նախագահի աշխատակազմը պատրաստել է 13 սահմանամերձ գրադարանների համար նվիրատվություններ, թվով 43 անուն գիրք և Ազգային գրադարանը ևս առիթից օգտվելով պատրաստել է 13 փոքրիկ փաթեթներ մեր սահմանը պահող զինվորների համար»: