Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջեւ տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը: Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ …

