«Բուխարեստ 9»-ի երկրները՝ ՌԴ-ի դեմ համախմբվելու կարևորության մասին

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը չորեքշաբթի օրը Վարշավայում, մասնակցելով, այսպես կոչված, «Բուխարեստ ինը», կամ «B-9» երկրների գագաթնաժողովին, փորձում են նվազեցնել Մոսկվայի էքսպանսիոնիստական նկրտումների վերաբերյալ մտահոգությունները: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ՆԱՏՕ-ի նոր անդամների հետ համագործակցությունը սերտացնելու նպատակ ունեցող B9 անվանումը կրող խմբի գագաթաժողովի ժամանակ հյուրընկալ պետության` Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարեւորեց ՆԱՏՕ-ի բոլոր անդամների միջեւ համագործակցության խորացումը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ վերահաստատեց ԱՄՆ-ի հավատարմությունը B-9-ի երկրներին: Կայքը հիշեցնում է, որ սրանք այն երկրներն են, որոնք Սառը պատերազմի տարիներին գտնվել են Ռուսաստանի ազդեցության գոտում: Եվ ամենից շատ նրանք են անհանգստացած Մոսկվայի էքսպանսիոնիստական, այսինքն իր տարածքները եւ վերահսկողության սահմաններն ընդարձակելու նկրտումներով:

«Դուք մեր հավաքական պաշտպանության առաջնագիծն եք։ Եվ դուք բոլորից լավ գիտեք, որ Ուկրաինայում շարունակվող այս հակամարտությունը, սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայի և ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրների ազատությանը»,-ասել է Բայդենը:

Խմբի այս հանդիպումն անցկացվեց այն ժամանակ, երբ Մոսկվան սկսեց ապակայունացնող գործունեություն ծավալել Մոլդովայում: Ռուսաստանի նախագահ Պուտինը չեղյալ է հայտարարել Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հաստատող, 2012 թվականին կնքված հրամանագիրը:

Նշվում է, որ Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում, որը վերահսկում են ռուսամետ անջատողականները, տեղակայված են ռուսական անհայտ թվով ուժեր:

Պուտինը չի պատրաստվում որեւէ խաղաղության, հայտարարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը։ «Ընդհակառակը, նա պատրաստվում է ավելի երկար պատերազմի։ Այսպիսով, մենք պետք է պահպանենք և ուժեղացնենք մեր աջակցությունը Ուկրաինային: Մենք պետք է Ուկրաինային տանք այն, ինչ նրանց պետք է հաղթելու համար»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ նորից շեշտել Ռուսաստանի դեմ համախմբվելու կարեւորությունը: