Լուկաշենկոն հայտարարել է, որ Չինաստանի նախագահը հանդես է գալու Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն «այսօր կամ վաղը» հանդես կգա Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ կամ ելույթով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։

«Եթե Չինաստանը որոշել է բարձրաձայնել իր դիրքորոշումն այս կերպ՝ բարձրագույն պաշտոնյայի՝ Սի Ցզինպինի շուրթերով, դա լուրջ հետևանքներ կունենա»,- կարծում է Բելառուսի ղեկավարը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե ՉԺՀ նախագահի ուղերձը չլսվի նրանց կողմից, «ում այն ​​ուղղված է»։

«Ուստի, առաջ ընկնելով՝ խորհուրդ եմ տալիս նրանց, ում ուղղված կլինեն Սի Ցզինպինի խոսքերը, լրջորեն վերաբերվել դրանց և որոշակի քայլեր ձեռնարկել։ Սա լուրջ ձայն կլինի՝ հանուն խաղաղության այս տարածաշրջանում»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Չինաստանի ղեկավարի հայտարարությունը միտված չի լինի առճակատման, ինչպես դա եղավ Կիև կատարած այցից հետո Լեհաստանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթում։ Բելառուսի նախագահը Սի Ցզինպինի առաջիկա ելույթը որակել է որպես «Չինաստանի ողջ խաղաղասեր քաղաքականության պսակային ձեռքբերումը»։

Ռուսաստանը, կարծում է Լուկաշենկոն, հակված է դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը, և այժմ քայլն ամերիկյան կողմին է, որը պետք է քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն։

Տաթև Ֆռանգյան