Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը Հնդկաստանում կմասնակցի Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության թվային փոխակերպման արագացմանը նվիրված համաժողովին։ ՀՀ վարչապետը Արմեն Սիմոնյանին Հնդկաստան գործուղելու որոշում է ստորագրել։ Համաժողովը կանցկացվի ապրիլի 4-7-ը, Նյու Դելի քաղաքում։

