ՏԿԵ փոխնախարարը Հնդկաստանում համաժողովի կմասնակցի
Տնտեսություն
15.03.2023 | 11:47Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը Հնդկաստանում կմասնակցի Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության թվային փոխակերպման արագացմանը նվիրված համաժողովին։
ՀՀ վարչապետը Արմեն Սիմոնյանին Հնդկաստան գործուղելու որոշում է ստորագրել։
Համաժողովը կանցկացվի ապրիլի 4-7-ը, Նյու Դելի քաղաքում։