ՊԵԿ-ը բացահայտել է առանց պետական գրանցման ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կեմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք․ տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Մասնավորապես` Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Արմավիրի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ` պարզելու տվյալ անձանց ինքնությունը, շրջանակը, ինչպես նաև գործունեության իրականացման վայրը: Շուրջօրյա ռեժիմով իրականացված ուժեղացված օպերատիվ հսկողոթյան շնորհիվ, նշված միջոցառումներն իրենց դրական արդյունքն են տվել:

Արմավիրի մարզի բնակիչ Ռ.Մ.-ն, չունենալով պետական գրանցում և ընդերքօգտագործման թույլտվություն, Արմավիր մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում գտնվող ավազակոպճային հանքից արդյունահանել և իրեն պատկանող բեռնատարով մեկ այլ տարածք է տեղափոխել ավազակոպճային զանգված և ստացել` ձեռնարկատիրական եկամուտ: Պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվար ամսին, ընդհանուր առմամբ, քաղաքացու կողմից այդ նույն տարածքից արդյունահանվել և տեղափոխվել է մոտ 150 խորանարդ մետր ավազակոպճային զանգված: Արդյունքում, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Միաժամանակ, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն` ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով վարչական վարույթ իրականացնելու նպատակով:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: