Եվրամիությունն այսօր մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը։ Առաքելության անձնակազմը կազմված է 100 հոգուց՝ ներառյալ շուրջ 50 անզեն դիտորդներ։ Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության …

