Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը վիրավորվել է ոտքից իր կողմնակիցների երթի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով, հայտնում է Sky News-ը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորվել են նաև նրա կուսակցությունից հինգ առաջնորդներ։ Հրաձիգը ձերբակալված է։ 70-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել է, նրա վիճակը կայուն է։ Նախկին վարչապետի կողմնակիցները կատարվածն անվանել են մահափորձ։ Խանն առաջնորդել է Իսլամաբադում բողոքի երթը՝ պահանջելով …

