ՌԴ-ն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը. մանրամասներ մոսկովյան հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 09:52
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Լաչինի միջանցքի փակվելուց հետո առաջին անգամ այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին։ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց՝  2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ցավոք, չկա մի կետ, որը Բաքուն չի խախտել։

Հանդիպման բաց հատվածում Միրզոյանը նաև ընդգծեց ՝ իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով ագրեսիվ հռետորաբանության և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքների պատճառով՝ ոչ միայն ԼՂ-ի, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Միրզոյանը պնդեց՝ ադրբեջանական կողմը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Միրզոյանը կարևորեց ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հրամայականը։ Լավրովն էլ վստահեցրեց, թե Ռուսաստանը  պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները  շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մինչ հանդիպման մեկնարկը հայտնել էր՝ օրակարգում նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և այդ նպատակով Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպման կազմակերպումը։

Երկու երկրների նախարարների բանակցություններին հաջորդած ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ Միրզոյանի հետ առանձնազրույցում մանրամասն քննարկել են Լաչինի ապաշրջափակմանը հասնելու ուղիները, ինչպես նաև ԼՂ-ում իրավիճակի հարցը։ Բացի այդ, ռուսաստանցի բարձրաստիճանի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ համագործակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Միրզոյանի գնահատմամբ էլ՝ երկկողմ բանակցություններն ընթացել են անկեղծ և վստահելի միջավայրում։

Որևէ կոնկրետ հայտարարություն այն մասին, թե ինչ պետք է անել ավելի քան երեք ամիս փակ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով, ռուսաստանցի պաշտոնյայի կողմից չհնչեց, Միրզոյանն էլ այդ առնչությամբ ասաց այն, ինչ հայկական կողմը հրապարակային հայտարարում էր միջանցքի փակվելուց հետո, այսինքն՝ հղում արեց եռակողմ հայտարարությանը։ Միրզոյանը խոսեց նաև վերջին օրերին Ադրբեջանից պարբերաբար հնչող սպառնալիքներից, այդուհանդերձ, Սերգեյ Լավրովն այս հարցին ևս որևէ կերպ անդրադարձ չկատարեց։

Չնայած այս ամենին՝ այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում գլխավոր դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, մինչդեռ, ուղիղ երկու ամիս առաջ հայտարարում էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են վաշինգտոնյան հարթակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան