Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարի 4-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր համայնքում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Աննա Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը, մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության …

