Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կարող է նախագահական ընտրություններում աջակցել ընդդիմության միասնական առաջնորդին։ Այս մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր և ղեկավար Միտհաթ Սանջարը, գրում է Bianet-ը։ «Մենք ասել էինք, որ կսաջակցենք ընդդիմության թեկնածուին, եթե կոնսենսուս ձեռք բերվի ուղիղ բանակցությունների արդյունքում։ Հակառակ դեպքում տարբերակը պարզ է՝ մենք մեր թեկնածուին կառաջադրենք»,- ասել է Սանջարը Habertürk հեռուստաընկերության եթերում։ …

