Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացու ձերբակալման մասին, գրում են տեղական լրատվականները։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Պետանվտանգության ծառայության վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ օտարերկրյա քաղաքացի Մոհամմադ Գաեդին (ծնված 1994թ.) կատարել է հանցավոր լրտեսական գործունեություն Ադրբեջանի տարածքում։ Գաեդին, Բաքվի պնդմամբ, օտարերկրյա հետախուզական գործակալության հանձնարարությամբ …

