ՄԻՊ ինստիտուտը քաղաքականացվածությունից զերծ պահելու նպատակով անելու եմ առավելագույնը․ ՄԻՊ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Պատգամավորներն քննարկում են ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը։ Իշխանության ներկայացրած թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։

Մարդու իրավունքների պաշտպանության կոնցեպտի հիմքում, ըստ ՄԻՊ-ի թեկնածու Անահիտ Մանասյանի, ընկած են արժանապատվության և  հանդուրժողականության գաղափարները: Այս մասին նա հայտարարեց ԱԺ ամբիոնից։

«Մարդու իրավունքների պաշտպանն ընդդիմադիր կամ քաղաքական գործիչ չէ: Ես իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող ամբողջ խոսույթը կառուցելու եմ հենց այդ գաղափարը նկատի ունենալով: Պատրաստ եմ և ձգտելու եմ դառնալ կամուրջ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով ՄԻՊ ինստիտուտը որևէ տեսակի քաղաքական շահարկումից»,- ասաց Մանասյանը:

Իր առաջնային նպատակն այս պաշտոնում նա համարում է հանրային հանդուրժողականության մթնոլորտում մարդու արժանապատվության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պատշաճ մթնոլորտի ձևավորումը:

«ՄԻՊ պաշտոնում իմ հիմնական գործիքը չեմ համարում բացառապես քննադատական հայտարարություններ անելը, թեև սա ևս շատ կարևոր գործիք է: Լայն ծավալով օգտվելու եմ միջազգային պրակտիկայում լայն տարածում ունեցող 2 այլ կարևոր գործառույթներից՝ հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով իրավունքների պաշտպանության բնագավառը կատարելագործելու գործիքներից»,- նշեց Մանասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։