ԱՄՆ-ը սկսում է միջուկային ուժերի պատրաստության ստուգման վարժանքները

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ ռազմավարական հրամանատարության (Stratcom) ամենամյա միջուկային ուժերի պատրաստության ստուգման Global Thunder 23 զորավարժությունները մեկնարկում են այս շաբաթ։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հրամանատարության մամուլի ծառայությունը։

«Stratcom»-ը  միջուկային ուժերի կառավարման ու վերահսկման Global Thunder ամենամյա զորավարժությունները կսկսի 2023 թվական ապրիլի 11-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նման վարժանքներն անցկացվում են ամեն տարի և պատասխան չեն որևէ պետության գործողություններին։

Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, զորավարժությունների հիմնական նպատակը միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման և ռազմավարական զսպման հնարավորությունների գնահատումն է։

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ հիմնական դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։ Զորավարժությունների ընթացքում կավելացվի ռմբակոծիչների թռիչքների թիվը։ Սա երկրորդ խոշոր զորավարժությունն է, որը ԱՄՆ-ն հայտարարել է այս ամսվա ընթացքում։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ապրիլի 22-ին մեկնարկող Defender 23 զորավարժություններին կմասնակցի մոտ 9000 ամերիկացի զինծառայող։