Ազգային ժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Թրամփի ուղի» (TRIPP) ծրագիրը հնարավոր է գործարկվի մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։ Նա այս մասին ասաց՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» պատգամավոր Նարեկ Կարապետյանի հարցին։ Միրզոյանը հիշեցրեց, որ խաղաղության պայմանագիրն արդեն նախաստորագրվել է, և կողմերը հրապարակավ հանձնառություն են ստանձնել դրա դրույթների վերաբերյալ։ …

