Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի 26-ի երեկոյից կրկին զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին։ Մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, որոնցից ինը հոսպիտալացվել են, գրում է Current time-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Պոդոլսկի շրջանում հարվածների հետևանքով վնասվել են վարչական և ոչ բնակելի շենքեր, Դնեպրի շրջանում՝ երկու բուժհաստատություն և ոչ բնակելի շինություն, իսկ Դեսնյանսկի շրջանում՝ համալսարանի հանրակացարան։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ վնասվել են նաև համալսարանի մասնաշենքը, բնակելի տներ և երեք ավտոմեքենա։ Օբոլոնսկի շրջանում երկու ոչ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։

Ռուսական զորքերը նաև հարվածել ու վնասել են Հարավային կամրջի և մետրոպոլիտենի ենթակառուցվածքը։ Բացի այդ, վնասվել են Դարնիցա և Չեռնիգովսկա կայարաններից ու Լիսովա կայարանից ելքերի միջև ընկած հատվածները։ Կամրջի երթևեկությունը ներկայում սահմանափակ է, իսկ կանաչ գծի վրա գտնվող Օսոկորկի և Կրասնի Խուտոր կայարանների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածներ են հասցվել արդյունաբերական ձեռնարկությանը, անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասին՝ «Օակլայն» ՍՊԸ-ին, ԱԹՍ-ների հավաքման մեկ այլ արհեստանոցի և Հարավային կամրջի ուղղությամբ։ Նշվում է, որ Խարկովի մարզում խոցվել է ընկերություններից մեկի բեռնաթափման և մաքսային տերմինալը, իսկ Սև ծովում՝ Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգիստ ուղևորվող բեռնատար նավը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի