Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
Քաղաքականություն
27.10.2026 | 12:34
Հոկտեմբերի 27-ին Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհի Սոֆիան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այցը կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։ Թագուհին կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի հայ-իսպանական բարեկամական կապերին նվիրված միջոցառումների։
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների»:

