ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ֆինլանդիային 323 մլն դոլարի հրթիռների և տարբեր զինատեսակների վաճառքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) կայքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այժմ գործարքը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Մատակարարումները կներառեն 40 AIM-9X Sidewinder Block II կարճ հեռահարության կառավարվող հրթիռներ, դրանց համար նախատեսված մարտավարական ուղղորդման չորս …

