Այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դաշինքի հայտարարության տեքստը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել: Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խորհրդարանին առաջարկեց չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանը: «Միայն այն ձևակերպումը, ըստ որի՝ կրկին Լաչինի միջանցքի արգելափակման համար պատասխանատվության բաժին է …

