Իրականությունը սահմանին և Ազգային ժողովում նման է խնջույքի ժանտախտի ժամանակ. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Արդեն օրակարգային և ցավալիորեն նորմալ է դարձել, որ հայ զինվոր պետք է զոհվի սահմանին, ասում են` դե սահման է, կպատահի: Ո՛չ, չպե´տք է մեր վերաբերմունքն այսպիսին լինի: «Իրականության» այն պատկերը,որ ստեղծում է այսօրվա իշխանությունը, չի համապատասխանում իրական իրականությանը որևէ կետում` ո´չ սահմանին, ո´չ երկրի ներսում, ո´չ Աժ-ում, ո´չ Կառավարությունում: Իրականությունը սահմանին և Ազգային ժողովում բոլորովին այլ է. դա նման է խնջույքի ժանտախտի ժամանակ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

Նրա խոսքով՝ ինչպես թատրոնում կա աֆեկտիվ գործողությունը, երբ դերասանն, օրինակ, ցույց է տալիս, որ ջուր է խմում, բայց իրականում նրա ձեռքում բաժակ չկա, այնպես էլ մեր պետական ատյաններում, որոնք իրենց գործառույթները դարձրել են աֆեկտիվ. «Ազգայի ժողովի նախագահը թքում է քաղաքացու երեսին, և նրա վերջին արգումենտը երևանցի տղա լինելն է. սա քաղաքական ինքնաբացարկի ամենավառ օրինակն է: Իսկ «երևանցի տղան»կամ, օրինակ, «բարի մորքուրն» ի՞նչ գործ ունեն Ազգային ժողովում: Կամ մինչև ե՞րբ են այդտեղ նստելու և ոչինչ չանելու: Ախր իրենց ընդունած օրենքները հետ են կանչվելու, որովհետև ֆունկցիոնալ չեն երկրի համար: Այս իշխանության դեպքում ընկալելի է և´ քաղաքացու դեմքին թքելը, և Աժ-ում իրար ապտակել-փախչելը»:

Կոմպոզիտորի համոզմամբ` ողջամիտ կլիներ, եթե իշխանությունը հայտարարեր, որ իր 5 տարվա «էքսպերիմենտները» ոչ մի բանի չբերեցին և պարզապես նախաձեռնեին ու երաշխավորեին ազգային համաձայնության նոր կառավարության ստեղծումը. «Նման քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ լուծումը դա է: Արդեն ոչ թե սեփական իշխանությունը պահելու, այլ պետություն ունենալ-չունենալու խնդիրն է օրակարգային: Բժշկության մեջ հայտնի ամբիվալենտությունը. երբ նույն ժամանակահատվածում մարդն իրարամերժ ապրումներ է ունենում: Կոռնիձորցի պապիկը, որը լալիս է, որ կորցնում է իր գյուղը և Սայաթ-Նովա պողոտայում առողջ ծառերի հատումը ամբիվալենտ իրավիճակներ են»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան