Դատախազությունը խուսափել է պատասխանել՝ արդյո՞ք անձի վրա թքելը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է

Լուրեր

14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպից շուրջ 2 շաբաթ անց այս դեպքով վարույթ չի նախաձեռնվել։ Թե Սիմոնյանի արարքին առերևույթ ինչ գնահատական է տրվել, Դատախազությունը հրաժարվում է պատասխանել։

Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած Կարեն Մկրտչյանն ապրիլի 2-ին հայտնել էր, որ Կասկադում, հանդիպելով Ալեն, Սիմոնյանին, նրան անվանել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին ուղարկել է իր ետևից, վերջիններս երկու-երեք հոգով ոլորել են իր ձեռքերը, հետո Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին։

Ալեն Սիմոնյանը մինչև այդ պահը չի հերքել այն հանգամանքը, որ թքել է քաղաքացու դեմքին։ Միջադեպից օրեր անց Ֆեյսբուքում կատարված գրառմամբ ներողություն է խնդրել Հայաստանի քաղաքացիներից։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ.
հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։
Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։

Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է եւ կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։

Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:

Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:

Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»,-գրել էր Սիմոնյանը։

Նկատենք, որ Կարեն Մկրտչյանը ՀՀ քաղաքացի չէ, և Սիմոնյանը, փաստացի ստացվում է, ԱԺ նախագահը ոչ թե նրանից է ներողություն խնդրել, այլ միայն ՀՀ քաղաքացիներից։

Մկրտչյանը դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, և իրավապահները, կարելի է ասել, օգտվել են այս հանգամանքից։ Բանն այն է, որ եթե քրեական դատավարության նախկին օրենսգրքով՝ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթների շարքում ուղիղ մատնանշված էր, ապա այժմ գործող օրենսգրքում նշվում է, որ ԶԼՄ հրապարակումը ԿԱՐՈՂ է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել, և տևական ժամանակ իրավապահներն ասում էին, թե միջադեպի առթիվ հաղորդում չեն ստացել։

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հարցում էինք ուղարկել Դատախազ Աննա Վարդապետյանին՝ փորձելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․

1. Դատախազությունում ուսումնասիրվե՞լ են արդյոք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին թքելու վերաբերյալ հրապարակումները։
2. Դրական պատասխանի դեպքում խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ իրավական գնահատական է տրվել այդ արարքին։
3. Արդյոք անձի վրա թքելը պարունակո՞ւմ է քրեական օրենսգրքով սահմանված որևէ արարք։

Դատախազությունից, ի պատասխան վերը նշված հարցերի, ընդամենը գրել են․

«ՀՀ դատախազություն ստացված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ»։

Նշենք, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին տեղեկություններ մինչև այս պահը հայտնի չեն։

Այս պահին առկա իրավիճակում կարելի է եզրակացնել, որ անձի վրա թքելը, ընդ որում՝ պաշտոատար անձի կողմից, որի արարքի հանրային վտանգավորությունն ավելի բարձր է, ՀՀ իրավապահները քրեորեն պատժելի արարք չեն համարում։ Քրեորեն պատժելի չեն համարում նաև Ալեն Սիմոնյանի անվտանգության աշխատակիցների արարքը, որոնց գործառույթը, Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի համաձայն՝ պետական պահպանության օբյեկտներին, այդ թվում՝ ԱԺ նախագահին սպառնացող վտանգը կանխատեսելը և բացահայտելը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումներ իրականացնելն է։

Արաքս Մամուլյան