Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթելու իրատեսական հնարավորությունն ունի, ասվում է Foreign Policy-ի անդրադարձում։ Ապրիլի 12-ին ORC-ի ամենավերջին հարցումը ցույց է տալիս, որ Քըլըչդարօղլուն մոտ է 49 տոկոս աջակցության, իսկ Էրդողանը հավաքել է ընդամենը 41,5 տոկոս: Ինը տարբեր հարցումների միջինացված արդյունքով՝ Քըլըչդարօղլուն …

