Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հայց է ներկայացրել TRT-ի դեմ նախընտրական գովազդը չհեռարձակելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր  ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) հայց է ներկայացրել Թուրքիայի հանրային հեռարձակողի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ իրենց նախընտրական գովազդը չհեռարձակելու և այդ հարցում կուսակցության բազմաթիվ խնդրանքներն անտեսելու համար, գրում են տեղական լրատվականները։ Կուսակցությունը մեղադրել է TRT-ին մայիսին կայանալիք ընտրություններից առաջ կողմնակալ հեռարձակման մեջ։

«Մենք հեգնական ենք համարում TRT-ի անօրինական վերաբերմունքը, քանի որ նրանք, իբր, անաչառ են: Ավելին, այդ վերաբերմունքը ֆինանսական վնաս է պատճառում հաստատությանը»,- ասվում է CHP-ի  դիմումում ուղղված  TRT-ի գլխավոր տնօրինությանը:

TRT-ից պատասխան չստանալուց հետո CHP-ն քրեական գործ է հարուցել։ CHP-ի ղեկավարի՝ ԶԼՄ-ների համար պատասխանատու ավագ խորհրդական Թունջայ Օզքանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բողոքը ներառում է նաև TRT-ի ենթադրյալ կողմնակալ հեռարձակումը։ Ըստ Թունջայի՝ TRT-ն հեռարձակում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի խորհրդարանական խմբի ելույթները, սակայն CHP խմբի հանդիպումների լուսաբանումը սահմանափակում է ընդամենը 10 րոպեով։

Կուսակցությունը նաև դիմումի մեջ քրեական գործի հարուցում է պահանջում պետական հեռարձակողի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։

Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցը CHP-ի առաջնորդ, վեց կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։