Թուրքիայի ընդդիմությունը չի կարող հաղթել նախագահական ընտրություններում առանց աշխատավորական դասակարգի․ Foreign Policy

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթելու իրատեսական հնարավորությունն ունի, ասվում է Foreign Policy-ի անդրադարձում։ 

Ապրիլի 12-ին ORC-ի ամենավերջին հարցումը ցույց է տալիս, որ Քըլըչդարօղլուն մոտ է 49 տոկոս աջակցության, իսկ Էրդողանը հավաքել է ընդամենը 41,5 տոկոս: Ինը տարբեր հարցումների միջինացված արդյունքով՝  Քըլըչդարօղլուն առաջ է անցնում 48,3%-ով՝ Էրդողանի 43,8%-ի դիմաց, երրորդ թեկնածուն Մուհարեմ Ինջեն է ՝ 5,5 տոկոսով։

Այս դեպքում Քըլըչդարօղլուն և Էրդողանը հանդիպելու են երկրորդ փուլում, քանի որ թեկնածուն ընտրվելու համար պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։ Երկրորդ փուլը կարող է վտանգավոր լինել այն թեկնածուի համար, որը աջակցության կարիք կունենա բոլոր կողմերից, հատկապես՝ թուրք աղքատ և բանվոր դասակարգի ընտրողների կողմից:

Լրատվականը նշում է, որ Քըլըչդարօղլուին մինչ այժմ հաջողվել է աշխարհականների, իսլամական պահպանողականների և թուրք ազգայնականների կոալիցիա հավաքել: Նա նաև ապահովել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) աջակցությունը։ Սա եզակի ձեռքբերում է, որը խոսում է Էրդողանի նկատմամբ տարածված դժգոհության մասին տարբեր շրջաններում։ Սակայն Քըլըչդարօղլուն բախվում է աճող դժվարություններին իրեն աջակցող տարբեր ուժերի հակասական շահերն ու պահանջները բավարարելու հարցում:

Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները որոշելու են երեք հիմնական խմբերը՝ թուրք ազգայնականները, քրդերը և բանվոր դասակարգը, վերջիններս մասամբ համընկնում են մյուս երկուսի հետ: Աշխատավորական դասակարգը ներկայացնում է աշխատուժի 70 տոկոսը: Պատմականորեն, Թուրքիայի աշխատավորական դասակարգը համախմբվել է պահպանողական կուսակցությունների մեջ, և Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) բացառություն չէ: Սա հիմնականում այն պատճառով, որ դասակարգը ձևավորվել է իր գյուղական ծագման պահպանողական արժեքներով, և աջերը գրավել են այդ ընտրողներին՝ պաշտպանելով նրանց կրոնական մշակույթը:

Ըստ հրապարակման՝ Քըլըչդարօղլուն, այնուամենայնիվ, երկրորդ փուլում Էրդողանի համեմատ անբարենպաստ վիճակում է լինելու, քանի որ նա իսկապես կարող է վստահ լինել միայն այդ երեք խմբերից մեկի՝ քրդերի լիարժեք աջակցության վրա։

Քըլըչդարօղլուն բախվում է երկու խոչընդոտի, որոնց նա պետք է անդրադառնա հաղթանակի համար՝ ազգայնականության և տնտեսության հարցը։ Քըլըչդարօղլուն պետք է հաջողի ճիշտ հավասարակշռություն հաստատել թուրքական և քրդական ազգայնականության միջև՝ ազատություն առաջարկելով քրդերին՝ չվտանգելով ազգային միասնությունը, ինչը գրեթե անհնարին է: Երկրորդ դեպքում նա պետք է հասցնի սոցիալական փոփոխությունների ուղերձ, որն ազդում է բանվոր դասակարգի վրա։

Քրդերին իր կողմը գրավելու համար Քըլըչդարօղլուն արժանացել է թուրք ազգայնականների քննադատությանը, ինչը կարող է ճակատագրական լինել նրա հնարավորությունների համար:

Հաղթելու համար Քըլըչդարօղլուն պետք է հիշեցնի բանվոր դասակարգի ընտրողներին, որ Էրդողանի կուսակցությունը հոգացել է գործարար դասի համար՝ ի թիվս այլ բաների, ապահովելով ցածր աշխատավարձ, քանի որ արհմիությունների գործունեությունը խստորեն սահմանափակվել է:

Արդյունքում Էրդողանի օրոք սոցիալական և տնտեսական անհավասարությունը կտրուկ աճել է: Համաձայն 2022 թվականի համաշխարհային զեկույցի՝ Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10 տոկոսը 23 անգամ ավելի շատ եկամուտ է ստանում, քան ստորին 50 տոկոսը: Թուրքիայի ազգային հարստությունն ավելի քան կրկնապատկվել է վերջին 25 տարում, սակայն հարստության անհավասարությունն աճել է ԱԶԿ-ի իշխանության երկու տասնամյակների ընթացքում։

Ըստ հրապարակման՝ մինչ Քըլըչդարօղլուն կրոնական պահպանողականներին վստահեցրել է, որ իր կուսակցությունը որևէ խնդիր չունի իսլամի հետ, նա չի արել հաջորդ քայլը՝ իր կուսակցությունը աշխատավորական դասակարգի հետ հաշտեցնելու համար:

Քըլըչդարօղլուի այն համոզմունքը, որ նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է գնալ աջ և չվիճարկել Թուրքիայի սոցիալ-տնտեսական կարգի հիմքերը՝ միևնույն ժամանակ չփարատելով թուրք ազգայնական ընտրողների շրջանում աճող կասկածը, որ նա հակված է շրջել հիմքերը, ընտրություններում պարտության բաղադրատոմսն է։

Հոդվածագիրը եզրափակում է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն իրեն չի կարող թույլ տալ անտեսել աշխատավորական դասակարգի առաջարկը սոցիալական փոփոխությունների հեռանկարի վերաբերյալ, և չի կարող թույլ տալ, որ շարունակվեն կասկածները, որ ինքը մեղմ է վարվում քուրդ անջատողականների նկատմամբ։

Էմմա Չոբանյան