Մանիպուլյացիա․ Փաշինյանի՝ ՀԴՄ-ով առևտրի թվերը գերագնահատված են

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճահարույց վիճակագրություն է ներկայացրել Հայաստանում առևտրի ծավալի աճի մասին խոսելիս։ Ապրիլի 12-ին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նա ասել է, որ 2023-ի առաջին եռամսյակում Հայաստանում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 48 մլրդ դրամով կամ 9,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Փաշինյանի համոզմամբ՝ այս փաստը տնտեսական շատ մեծ ցուցանիշի մասին է վկայում։

Այժմ հասկանանք, թե ինչ հնարավոր սցենարներ կան այս ցուցանիշը բնութագրելու համար: Վիճակագրության կոմիտեի տվյալներով՝ 2022-ի առաջին եռամսյակի նկատմամբ այս տարվա առաջին եռամսյակի գնաճը կազմել է 7,2 տոկոս։ Այսպիսով, համեմատությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի նշած 9,4 տոկոս աճի մեծ մասը՝ 7,2 տոկոսային կետը, եղել է ոչ թե ապրանքների և ծառայությունների ավելի շատ գնումների, այլ ավելի թանկ գնով գնումների հաշվին։ Գնվել է գրեթե նույնքան ապրանք և ծառայություն, բայց ավելի բարձր գնով։ Ըստ այդմ՝ առևտրաշրջանառության 9,4 տոկոս աճի մասին Փաշինյանի պնդումը մանիպուլյատիվ է։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա դրա ամենակարևոր բաժնի՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 8,1 տոկոս։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշը՝ 12,6 տոկոս, գրանցվել է տնային գործածության առարկանների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման բաժնում։ Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է կապի ոլորտում՝ 0,5 տոկոս։ Մյուս խմբերի ցուցանիշները՝ գրաֆիկում։