Փաստաբանը հայտարարել է Նավալնիի դեմ նոր քրգործի մասին

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ, ամենայն հավանականությամբ, նոր քրեական գործ կհարուցվի ՌԴ ՔՕ 321-րդ հոդվածով (հասարակությունից մեկուսացում ապահովող հաստատությունների գործունեության խոչընդոտում)։ Այս մասին իր Twitter-ում գրել է նրա փաստաբան Վադիմ Կոբզևը։ Այս հոդվածով առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է, մատնանշել է փաստաբանը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կոբզևի խոսքով՝ նախօրեին գաղութի վարչակազմը, որտեղ ծառայում է Նավալնին, սադրանք է կազմակերպել, որի պատրաստման մասին իր պաշտպանյալին նախապես զգուշացրել էր աշխատակիցներից մեկը։

«Երբ քաղաքական գործչին աշխատանքային խցից տարել են իր սովորական խուց, պարզվել է, որ նրա մշտական հարևան «բոմժին» նորից տեղավորել են այնտեղ, այս անգամ հասցրել են ամբողջովին կենդանական վիճակի, խցում հոտն այնպիսին է եղել, որ Նավալնին խուց մտնելուց հրաժարվել է և վարչակազմին (տեսաձայնագրիչով) ասել է, որ իր դեմ սադրանք է իրականացվում»,- գրել է Կոբզևը։

Սադրանքի էությունը, պարզաբանել է փաստաբանը, այն է, որ, ըստ բանտի կանոնների, Նավալնին պետք է բռնություն կիրառի իր խցակցի նկատմամբ և դուրս վռնդի նրան խցից։ Վարչակազմը դա գիտի և այս սադրանքն իրականացրել է՝ քրեական գործ հարուցելու պատրվակ ունենալու համար։

Նավալնին, ըստ Կոբզևի, տեսանյութում ասել է, որ չի ցանկանում բռնություն կիրառել իր խցակցի նկատմամբ, քանի որ «նա ինքը գործիք է բանտապահների ձեռքում»։ Սակայն եթե նրան ստիպեն խուց մտնել բռնի ուժով, նա ստիպված կլինի ուժ կիրառել։ Դրանից հետո, ինչպես գրում է փաստաբանը, հակառակ գործող օրենսդրությանը, Նավալնիին նախ սպառնացել են, իսկ հետո նրան ուժով քաշել խուց։ «Դրա ընթացքում Նավալնին, ով ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, ծունկով հարված է ստացել աճուկի շրջանում (ևս տեսագրված է)»,- ասել է Կոբզևը։

Հայտնվելով խցում Նավալնին բռնել է խցակցի օձիքից և քարշ տվել դեպի ելքը, որից հետո բանտի աշխատակիցները կրկին ուժ են կիրառել նրա նկատմամբ։
«Դե, այդ ժամանակ ներկա գաղութի իշխանությունները ուրախությամբ հայտնել են Նավալնիին, որ նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվելու ՌԴ ՔՕ 321 հոդվածով, և գնացել են փաստաթղթեր կազմելու՝ իրենց հետ տանելով դժբախտ բոմժին»,- պատմել է փաստաբանը։