Պետական բարձր ատյաններում, այդ թվում՝ Ազգային ժողովում ամենագլխավոր անձանց կողմից կատարվում են բռնի, մարդու արժանապատվությունը նվաստացնող արարքներ, և դրանք արժանի գնահատականի չեն արժանանում։ Այս մասին «Բռնության հերթական դեպքերը ոստիկանների կողմից» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ արատավոր պրակտիկայի հետևանքով հասարակական ընկալումներ են ձևավորվում։ Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքական գործիչները գալիս են և գնում, …

