Ոստիկանները բռնություն կիրառելիս ոնց որ հաճույք, բավականություն ստանան․ Արա Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հասարակությունը կարծեք թե արդարացնում է ոստիկանության կողմից բռնություն կիրառելը։ Հասարակությունն անընդհատ տեսնում է բռնություն, և հասարակական ընկալմամբ՝ եթե ԱԺ-ում բռնություն է կիրառվում, իրար վրա շշեր են նետում, մարդկանց վրա են թքում, ինչո՞ւ ոստիկանությունը բռնություն չպետք է կիրառի»,- «Բռնության հերթական դեպքերը ոստիկանների կողմից» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ անդրադառնալով երևանան «Պոլիգրաֆ» ակումում ապրիլի 23-ին Ոստիկանության իրականացրած գործողություններին։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ անհասկանալի է ոստիկանների կողմից բռնություն կիրառելու նպատակը։

«Ակումբում ոչ ոք չի խոչընդոտել ոստիկանության օրինական գործողությունները, տեսանյութում երևում է, որ ոստիկանը հետ է գալիս, խփում է քաղաքացուն, հետո նոր դուրս է գալիս։ Ոստիկանները բռնություն կիրառելիս ոնց որ հաճույք են ստանում, բավարարվածություն են զգում։ Դիմադրություն չկար, ակումբում այդ թատերական ներկայացումը սարքելու և 41 անձի բերման ենթարկելու իմաստը ո՞րն էր։ Պետք է քննության առարկա դառնա այդ անձանց ապօրինի բերման ենթարկելու հանգամանքը։ Չեմ կարծում, թե այնտեղ բոլորը թմրանյութ են օգտագործել»,- նշեց Ղարագյոզյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ բերման ենթարկվածները իրենց հայտարարություններում նշել են, որ ենթարկվել են նվաստացնող վերաբերմունքի, ինչն անթույլատրելի է։

Նշենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են Երևան քաղաքում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն: Ընդհանուր առմամբ ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս, որպես ձերբակալված, հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։