Ոստիկանությունն այսօր բռնության մշակույթի կրողն ու տարածողն է․ շատ եմ ցավում․ Զառա Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պետական բարձր ատյաններում, այդ թվում՝ Ազգային ժողովում ամենագլխավոր անձանց կողմից կատարվում են բռնի, մարդու արժանապատվությունը նվաստացնող արարքներ, և դրանք արժանի գնահատականի չեն արժանանում։ Այս մասին «Բռնության հերթական դեպքերը ոստիկանների կողմից» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ արատավոր պրակտիկայի հետևանքով հասարակական ընկալումներ են ձևավորվում։

Իրավապաշտպանի խոսքով՝ քաղաքական գործիչները գալիս են և գնում, իսկ ոստիկանությունը պրոֆեսիոնալ մարմին է, այնտեղ պետք է շատ բարձր լինի մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ գիտակցումը։

«Սակայն ոոստիկանությունն այսօր բռնության մշակույթի կրողն ու տարածողն է, իսկ հասարակությունը դա թույլատրելի է համարում։ Ոստիկանությունը համահավասարեցվում է բռնություն կիրառող կարևոր օղակի հետ, որը հասարակությանը կարծես թե պահում է սեղմ շրջանակների մեջ։ Դա ամբողջովին ոստիկանության գործունեության խեղաթյուրում է, որովհետև ոստիկանության հիմնական նպատակը հասարակական կարգի պահպանությունն է, հանցագործությունների կանխարգելումն է և այլն։ Եվ դա բռնության մեթոդներով կատարելը նշանակում է այդ ամբողջ գործընթացները ընդհատակային դարձնել»,- նշեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ոստիկանությունը պետք է վստահելի լինի, մինչդեռ այսօր քաղաքացին եթե ցանկանա իր խախտված իրավունքը ոստիկանության միջոցով վերականգնել, երկար պետք է մտածի, թե արդյոք ոստիկանությունն այն մարմինն է, որը կարող է պաշտպանել իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։