Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը վերջին օրերին աշխատանքային այցով Փարիզում էր․ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել France 24 պետական հեռուստաալիքին։ Պատասխանելով զրուցավարի հարցին՝ Հարությունյանն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ առաքելության անվտանգային երաշխիքները բավարար չի համարում։ «Անշուշտ, այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն …

