Պետական պարտքը 10 մլրդ դոլարի շեմը հատել է. Ֆինանսների նախարարի զեկույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը։

2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունում, այդ թվում՝ ՀՀ գործընկեր երկրների տնտեսություններում տեղի է ունեցել տնտեսական աճի դանդաղում։ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Համավարակի ու 44-օրյա պատերազմի շոկերից հետո տնտեսության 2021 թվականի վերականգնման տեմպերն արագացան 2022-ի տարեսկզբին։ Չնայած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցությունների հետևանքով տնտեսության ակտիվության մարտ ամսի որոշակի դանդաղմանը՝ ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման ու ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխման արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ արագացան հատկապես ծառայությունների ոլորտում, արդյունքում՝ 2022-ին գրանցվեց 12,6 տոկոս տնտեսական աճ։
2022 թվականին տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավում, ինչի արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,9 տոկոսը։
Նախորդ տարվա համեմատ՝ պետական բյուջեի և՛ եկամուտներում, և՛ ծախսերում արձանագրվել է աճ, մասնվորապես, եկամուտներն աճել են 22,5 տոկոսով կամ 379,3 միլիարդ դրամով, ծախսերը՝ 11,9 տոկոսով կամ 238,3 միլիարդ դրամով», – նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք 104,4 տոկոսով ապահովել են օրենքով հաստատված ցուցանիշը։

Նախարարը հավելեց, որ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահվելու ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում. արդյունքում՝ բյուջեով պլանավորված ՀՆԱ-ի նկատմամբ 3 տոկոս պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է դեպի ներքև ու կազմել 2,1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով։ Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46,7 տոկոս՝ կանխատեսված 60,2 տոկոսի փոխարեն. նախորդ տարվա համեմատ նվազել է 13,6 տոկոային կետով։

ՀՀ պետական պարտքը 10 մլրդ դոլարի շեմը հատել է։ «Կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ՝ 10 միլիարդ 86 միլիոն դոլար։ Ընդ որում՝ կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ», – ընդգծեց ՀՀ ֆինանսների նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։