Մարդիկ ասում են` վայ, 10 մլրդ դոլար պարտք ունենք, բայց մենք շատ թեթև պարտք ունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Պետական պարտքի մեջ մենք դրամային պարտքի մասնաբաժինը ավելացրել ենք և այն կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը 28 տոկոս է եղել նախորդ ժամանակաշրջանում:«Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ:

Եթե խոսենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետև մեր պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասը պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից նաև բյուջեի պակասուրդը ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ, սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը:

Հիմա մենք աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը և ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են»,-հայտարարեց նախարարը:

ՀՀ կառավարության պարտքը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ՝ 10 միլիարդ 86 միլիոն դոլար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ սա հանրության համար հետաքրքիր ու զգայուն թեմա է։

«Մարդիկ ասում են՝ վա՜յ, 10 միլիարդ դոլար պարտք ունենք։

Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ՝ շատ թեթև պարտք ունենք, ըստ էության՝ 46 տոկոսով Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր, այս տրամաբանութամբ մենք պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք  ունեցող երկրների։

Հայաստանն իր տնտեսական աճի շնոհիվ գերադասվում է թեթև պարտք ունեցողների շարքում»,- կառավարության նիստում նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում պետական շատ կարևոր ծրագրերի համար կառավարությունը կարող է նոր գումարներ ներգրավել։

«Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք մենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար։ Շատ կարևոր է, որ մենք մեր պարտքն օգտագործում ենք կապիտալ ներդրումներ իրականացնելու համար», – ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։