11 Մայիս 2023 | 12:28
Վաղարշապատում ու Կապանում գնաճն ամենաբարձրն է եղել․ ո՞ր ապրանքներն են թանկացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2023 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 1.2%-ով, իսկ 2023 թվականի մարտի համեմատ, այսինքն՝ 1 ամսում՝ 0.2%-ով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։ Մարտին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 12-ամսյա գնաճը կազմել է 5,1%, փետրվարին՝ 9,8%, հունվարին՝ 9,4%: Ապրիլին արդեն գնաճը նվազել է՝ հասնելով 1,2%-ի։ …