56 նախարարների ներկայությամբ Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում և մի բառ չի ասում գերիների մասին․ Վարդան Օսկանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«56 նախարարների ներկայությամբ Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում և մի բառ չի ասում գերիների մասին», – այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա տեսաուղերձով անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին:

«Ես զգում եմ, որ մեր իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար: Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեր առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը: Իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր, այս վերջին շրջանի փոքր ակտիվությունը, ԱԳ նախարարության հայտարարությունը կամ ԱԳ նախարարի Ժնևի ելությում, ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, բավարար չեն և արդյունք են միայն ու միայն վերջին շաբաթներին Հայաստանում ժողովրդի կողմից բողոքի և ինչ-որ տեղ նաև ցասումի հետևանք»,- ասել է Օսկանյանը:

Նրա խոսքով՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելութում որևէ անդրադարձ չանելով գերիների խնդրին՝ արտաքին գործերի նախարարը մեծ հնարավորություն բաց թողեց:

«ԱԳ նախարարը ելույթ էր ունենում հենց այն կազմակերպությունում, որը ստեղծել է Մինսկի խումբը, որի հնարավորության ներքո երկու տասնամյակից ավելի նրանց ներկայացուցիչները բանակցել են Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հարցին խաղաղ լուծում տալու համար: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի բարձր ներկայացուցիչներ բազմիցս եղել են Ստեփանակերտում, հանդիպել են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների հետ, բանակցել են Արցախի կարգավիճակի շուրջ: Չէր կարո՞ղ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հենց այդ դահլիճում, բոլորի ներկայությամբ հարց տալ այդ մարդկանց», – հարցնում է Օսկանյանը:

«Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման, միգուցե խոշտանգումների ներքո ասաց՝  սա մեր ինքնորոշման պայքարն է եղել, օրինական է եղել, և դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել: Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են ու անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով: Դուք անկա՛խ չեք, դուք վախկո՛տ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք և գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունք են»,- նշել է նախկին ԱԳ նախարարը: