15 Սեպտեմբեր 2024 | 21:00
«Չեմ պատկերացնում, որ կոնսերվատորիայի շենքը դառնա բանկ կամ հյուրանոց». ապաքաղաքական զրույց Ծովինար Մովսիսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը: Նրա կարծիքով՝ բուհի հեղինակությունը կազմվում է, անշուշտ, շրջանավարտների նվաճումներից, և այդ առումով կոնսերվատորիայի նախկին սաները հասել են զգալի հաջողությունների միջազգային ասպարեզում: Սակայն հեղինակության մյուս բաղադրիչն է դասախոսական կազմի նվիրական աշխատանքը, երբ մարդիկ պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել անգամ ցածր վարձատրության …